Եթե ընդդիմադիրները գային նիստի, իրենց բոյկոտը կաշխատեր, բայց չեն գալիս, մեղքը գցում են «Հանրային ձայնի» վրա. Գալջյան
«Հանրային ձայնը» մեզ չօգնեց, իրենք նախորդ տարի էլ, այս տարի էլ դեմ է քվեարկել քաղաքի բյուջեին. Մյուս ընդդիմադիր խմբակցություններն ուզում են բոյկոտել նիստը, այն դեպքում, երբ իրենց խմբակցության անդամները չեն գալիս նիստի, որ եթե իրենք ամբողջությամբ գային, դեմ քվեարկությունը կաշխատեր բոյկոտը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր խմբակցությունները մեղադրում են «Հանրային ձայնի» անդամներին, որ վերջիններս գրանցվել են և դրանով թույլ են տվել, որ ՔՊ–ի ներկայացրած նախագիծն ընդունվի, թեեւ իրենք դեմ են քվեարկել։
Ինչ վերաբերում է նրան, որ դատարանները արդեն 2 անգամ անօրինական են ճանաչել կարմիր գծերի թանկացումը, Գալջյանն ասաց. «Չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, բողոքարկման իրավունքը դա քաղաքապետարանի իրավունքն է և հնարավոր չէ քաղաքապետարանին մեղադրել իր բողոքարկման իրավունքից օգտվելու համար, որովհետև քաղաքապետարանը համաձայն չէ այդ որոշման հետ։
Բացի դրանից, յուրաքանչյուր տարի կայացվում է նոր որոշում և իրենք պետք է այս նոր որոշումը բողոքարկեն, այսինքն կա 2025 թվականի դեկտեմբերի 23-ի որոշում, որի վերաբերյալ դատական գործ չկա»։
Նա նկատեց, որ Երևանում ընդամենը 2 հազար մարդ է կարմիր գծերի համար վճարել 160 հազար դրամ տարվա համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան