Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Դեկտեմբերի 8-12-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Միջոցառման նպատակն էր խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում կառավարման, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության ոլորտներում՝ միջազգային նորմերին, արժեքներին և փորձին համահունչ։
Քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր, ներկայացվել է մի շարք երկրների լավագույն փորձն այդ բնագավառում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան