ԱՄՆ դեսպանատունը հաստատել է դեսպան Քվինի հեռանալու լուրը
Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ընդգծելով, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Քրիստինա Քվինը ԱՄՆ բարձրագույն դիվանագիտական կորպուսի կադրային ծառայող է՝ նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճանով: Դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն էր Հայաստանում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում