ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, եր մարզպետ Արեն Մկրտչյանի, ՏԿԵՆ աշխատակազմի ղեկավար Արթուր Երիցյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, համայնքապետերի հետ հետևել են պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Պաշտոնյաները նախ եղել են Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի հատվածում, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 139 մլն դրամ է։ Վանաձոր քաղաքում հիմնանորոգվել է նաև Վարդանանց փողոցը՝ շուրջ 2,465 կմ երկարությամբ և 708 մլն դրամ արժեքով։ Հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան։ Աշխատանքներն ամբոողջությամբ ավարտված են։
Այց է կատարվել նաև Թումանյան, ապա նաև Ալավերդի համայնքներ, որտեղ մեծածավալ աշխատանք է կատարվում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։
Փլուզված հենապատերի վերականգման աշխատանքների մեծ մասն արդեն ավարտական փուլում են։ Ավարտական փուլում է նաև Ալավերդի- Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս ծրագրի արժեքն ավելի քան 2 մլրդ դրամ է։
Շինարարական բոլոր տեղամասերում նախարարը հետևել է ընթացող աշխատանքներին, տվել անհրաժեշտ հանձնարարականներ կատարավող աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան