Դանիան մեկնաբանել է Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդի նշանակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդի նշանակումը ցույց է տալիս, որ կղզու նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը շարունակում է պահպանվել, հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց նշանակելու մասին։ Ավելի ուշ Լենդրին հաստատել է Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու Վաշինգտոնի մտադրությունը։
«Այս նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ պահպանվում է։ Այդուհանդերձ, մենք ընդգծում ենք, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, պետք է հարգանք դրսևորեն թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ», - DR հեռուստառադիոընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է նախարարը։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Նա ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունը՝ ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից։ Գրենլանդիայի նախկին վարչապետ Մուտե Էգեդեն պատասխանել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի։ Միևնույն ժամանակ, Թրամփը հրաժարվել է խոստում տալ, որ ռազմական ուժ չի կիրառի Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան