Նման կառույցի գաղափարը քննարկվում է 20-րդ դարի վերջից, սակայն միայն հիմա՝ տեխնիկական հետազոտությունների շնորհիվ, այն կրկին հայտնվում է օրակարգում։
Նախագիծը նախատեսում է շուրջ 42 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցում, որից մոտ 28 կիլոմետրը կանցնի ջրի տակով՝ ծովի մակարդակից ավելի քան 470 մետր խորության վրա. դա ավելի խորն է, քան Լա Մանշի տակով անցնող հայտնի Եվրոթունելը։ Այն պետք է ձգվի հարավային Իսպանիայից (Կադիս նահանգի Պունտա Պալոմայի մոտակայքից) մինչև հյուսիսմարոկկոյական տարածաշրջան՝ Տանժերի մոտ գտնվող Մալաբատա հրվանդանը։
Իսպանական իշխանությունների պատվերով գերմանական ընկերության իրականացրած վերջին ինժեներական հետազոտությունները հաստատել են նման թունելի տեխնիկական իրագործելիությունը ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներով՝ չնայած տարածաշրջանի բնական և երկրաբանական բարդություններին, մասնավորապես՝ նեղուցի խորությանը և տեկտոնական պայմաններին։
Եթե նախագիծն արժանանա քաղաքական հավանության, նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել մոտավորապես 2030 թվականից, իսկ շինարարության հիմնական փուլը նախատեսվում է իրականացնել 2035-2040 թվականներին։ Այս ժամկետները մոտավոր են և կարող են փոփոխվել՝ կախված պլանավորման ընթացքից և երկրների միջև համաձայնեցումներից։
Նախագծի գնահատված արժեքը կազմում է առնվազն 15 միլիարդ եվրո։ Ակնկալվում է, որ Իսպանիան կներդնի շուրջ 8,5-9 միլիարդ եվրո, իսկ մնացած մասը կֆինանսավորի Մարոկկոն։
Թունելի կառուցման դեպքում այն կապահովի ուղղակի երկաթուղային հաղորդակցություն երկու մայրցամաքների միջև, ինչը նոր հնարավորություններ կբացի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, առևտրի ու զբոսաշրջության համար, ինչպես նաև կամրապնդի տնտեսական և մշակութային փոխգործակցությունը Եվրոպայի ու Հյուսիսային Աֆրիկայի միջև։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում