Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն
Գյումրու ավագանին դեկտեմբերի 19-ի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց քաղաքի 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի 2026 թվականի բյուջեն կազմում է 7 մլրդ 582 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է մոտ 400 մլն-ով։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը դեմ քվեարկեցին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամները` հաշվի առնելով 2025 թվականի թերացումները, սակայն նախագիծը՝ նիստին ներկա մյուս 18 ավագանիների կողմ քվեարկությամբ՝ հաստատվեց:
Նախատեսվում է նաև կրթական, մշակութային և մարզական կյանքի աշխուժացում, համայնքային ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական կրթական հաստատությունների պայմանների բարելավում, սոցիալապես անապահով խավերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված միջոցառումներ։Բյուջեն կազմված է վարչական և ֆոնդային մասերից, եկամուտների կանխատեսումները կատարվել են նախորդ տարիների փաստացի տվյալների և առկա բազաների հիման վրա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում