Շիրակը համարվում է ամենաաղքատ մարզ
«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շիրակի մարզը համարվում է ամենաաղքատը՝ 45.5 տոկոս, երկրորդ տեղում է Լոռու մարզը՝ 35.8 տոկոս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ քվոտայով Շիրակի մարզպետ նշանակված Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե այս խնդիրը նոր չի առաջացել: «Խնդիրը երեկ չի առաջացել, և լուծումը այդքան արագ չի լինի: Մյուս կողմից՝ Շիրակի մարզը ամենաշատ գումար ստացող մարզն է եղել, բայց ստարտային պայմանները եղել են կատաստրոֆիկ վատ: Գյումրին արդյունաբերական կենտրոն է եղել, բայց մի քանի վայրկյանի ընթացքում ամեն ինչ կորցրել է, բնակֆոնդը՝ քայքայվել»,- ասել է նա:
Մարզպետը նաև խոսել է զարգացման ծրագրերից: Սակայն նկատենք, որ իշխանությունները միշտ էլ հայտարարել են, թե զարգացման ծրագրեր են իրականացնում ոչ միայն այս մարզերում, այլև ընդհանրապես Հայաստանում: Չնայած այդ ամենին՝ սայլը տեղից չի շարժվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...