Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել․ փաստաբան
Օդեսսայի նախկին նահանգապետ Միքայիլ Սաակաշվիլին, որին Ուկրաինայում ձերբակալել են, հայտարարել է, որ հացադուլ է սկսում։ Այս մասին նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին է հայտնել քննչական գործողությունների ավարտից հետո, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Սաակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սահակաշվիլին ավելի կոշտ ձևով կշարունակի իր հացադուլը։ Դեկտեմբերի 8-ին հայնել էին, որ ուժայինները ձերբակալել են Միխայիլ Սաակաշվիլիին ու նրան տեղափոխել քննչական մեկուսարան։ Շուտով այնտեղ էին հայտնվել նրա կողմնակիցները։ Քննչական գործողությունների ավարտից հետո գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ դատախազությունը դատարանին խնդրելու է Սաակաշվիլիի համար որպես խափանման միջոց տնային կալանք սահմանել՝ թևնոց կրելու պայմանով:


















































Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է
Եվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համար
Ինչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցով
Գերմանիան Ուկրաինային մոտ 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի