Թրամփը արգելել է ևս հինգ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ. արգելքի տակ է արդեն 17 երկիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ, դեկտեմբերի 16-ին հաղորդել է Սպիտակ տան կայքը։ Ցուցակը ներառում է Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերը, Հարավային Սուդանը և Սիրիան։ Արգելքը վերաբերում է նաև Պաղեստինի ինքնավարության կողմից տրված փաստաթղթեր ունեցողներին։
Հունիսին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է 12 երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի և Իրանի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ, և մասնակի մուտքի սահմանափակումներ է սահմանվել ևս յոթ երկրների, այդ թվում՝ Կուբայի, Վենեսուելայի և Թուրքմենստանի քաղաքացիների համար։
Սպիտակ տունը նոյեմբերին հայտարարել է, որ վերանայելու է 19 երկրներից օտարերկրացիների կանաչ քարտերը՝ նույն երկրները, որոնց վրա հունիսին սահմանափակումներ էին դրվել։ Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել միգրացիան «բոլոր երրորդ աշխարհի երկրներից»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում