ԼՂ հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը. Կոնջորյանը՝ Խաչատրյանին
Պարոն Խաչատրյան, երկու փաստական սխալ ասացիք այստեղից: Հուսով եմ՝ դա միտումնավոր չեք ասել, այլ պատահաբար է ստացվել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի ելույթին:
«Նախ՝ որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին: Դրանք շատ տարբեր բաներ են, և Ղարաբաղի հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում՝ ումից որ այսօր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան որ պետությունը հիմա վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար:
Բա մի հատ դրա մասին էլ խոսեք»,- հայտարարեց Կոնջորյանը:
«Որ գալիս եք և մեջբերում եք Կառավարության ծրագիրը, էդ պահն էլ ֆիքսեք, որ դուք գնացիք, էնտեղ հեղաշրջում արեցիք և հետո լուծարեցիք Ղարաբաղը: Հիմա էլ ասում եք, որ հեղաշրջում արվողը դեմ չէր դրան, այսինքն՝ դեմ չէի՞ք, որ լուծարեիք հետո: Սրա՞ մասին եք խոսում»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ