ԱԺ հնաբնակները դժգոհ են ատեստացիայից
«Հրապարակը» գրում է․ «Դեկտեմբերի 22-ից ԱԺ-ում կմեկնարկի պետական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, որի մասին ազդարարվել է նոյեմբերի 22-ին։ ԱԺ ղեկավարությունն ասում է, որ դա օրենքից բխող պահանջ է՝ 3 տարի ծառայած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն, սակայն ծառայողները փաստում են, որ ԱԺ առնվազն վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ են ատեստավորվելու։ Եվ դրա նպատակը ԱԺ-ն բեռնաթափելն է, քանի որ 2018-ին ՀՀ նախագահի ինստիտուտի լիազորություններն ու աշխատակազմը կրճատվելու են, և շատերը, ըստ լուրերի, տեղափոխվելու են ԱԺ։ Ատեստացիայից հատկապես դժգոհ են ԱԺ հնաբնակները, որոնք պնդում են, որ «սևագործ բանվորների պես» տարիներ շարունակ իրենց ուսերին տարել են աշխատանքի բեռը, և ընդվզում են՝ «չի կարելի հասուն տարիքի մարդկանց ստիպել զուբրիտ անել 150 հարցից բաղկացած հարցաշարը»։ Ի դեպ, ԱԺ-ում դժգոհության մթնոլորտ է ոչ միայն աշխատակիցների, այլև օրենսդիրների շրջանում, որոնք չեն կարող շուտ մեկնել արձակուրդ, քանի որ դեկտեմբերի 12-ի նիստից բացի մի արտահերթ էլ կգումարվի 19-ին։ Չի բացառվում, որ դա վերջինը չլինի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...