ԲԸՏՄ-ն Ռուբեն Գեւորգյանի դստերը պատկանող այգում 28 ծառերի հատումն օրինական է համարում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախնական գնահատականով՝ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում հատված 28 ծառի դեպքն անօրինական չէ:
Տեսչության տարածած պարզաբանման մեջ ասված է. «Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված «Դավիթաշեն վարչական շրջանում հատված ծառերի» լուրին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. դեկտեմբերի 6-ին այցելել են դեպքի վայր եւ կազմել համապատասխան արձանագրություն: Ըստ որի՝ Երեւան, Դավթաշեն Տիգրան Պետրոսյան փող 44/7 հասցեում հատվել է 28 ծառ, ներկայացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ծառահատումն իրականացվել է սեփականատիրոջ կողմից լիազորված անձի կողմից։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ բնապահպանական իրավախախտում առկա չէ։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է»:
Բնապահպահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն իհարկե խուսափել է նշել, թե ով է տարածքի սեփականատերը: Դրա համար հարկ ենք համարում նշել, որ ծառերը նախկին հանրային այգու տարածքում են եղել, որը հետագայում սեփականաշնորհվել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի կողմից: «Դեյզի» անունը կրող այգու սեփականատերը Ռուբեն Գեւորգյանի դուստրն է՝ Արմենուհի Գեւորգյանը: Այգու տարածքում ծրագրված է կառուցապատում իրականացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...