Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց հանրային կառավարման մի շարք ուղղություններով. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ միասին մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էին պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ:
Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել մշակման աշխատանքներում ընդգրկված ամբողջ թիմին և պետական համակարգի ներկայացուցիչներին՝ կատարված հսկայածավալ աշխատանքի համար:
«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով։ Այս արձանագրումներն առկա են նաև այսօր Ձեզ ներկայացվող զեկույցում։ Մեր առաջընթացն անհնար կլիներ առանց հանրային հատվածում աշխատող նվիրված անձանց ու զարգացման գործընկերների աջակցության»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը կարևորել է, որ զեկույցի շրջանակներում Հայաստանը գնահատվել է այն նույն մեթոդաբանությամբ և չափանիշներով, ինչ ԵՄ հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները:
«Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է, քանի որ առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- նշել է փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմնվելով այս զեկույցի առաջարկների վրա։
Որպես գերակայություններ փոխվարչապետն առանձնացրել է քաղաքականությունների որակի շարունակական բարձրացումը, ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ կիբեռանվտանգության լավագույն ստանդարտներին համապատասխան և հանրային ծառայության գրավչության ու կոմպետենտության բարձրացումը:
Փոխվարչապետը, ամփոփելով խոսքը, հույս է հայտնել, որ բարեփոխումների այս ճանապարհը դարձյալ կանցնենք միասին՝ ի շահ Հայաստանի զարգացման ու հասարակության բարեկեցության:
Միջոցառումը շարունակվել է թեմատիկ քննարկումների ձևաչափով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում