Մահացու հարևանություն. Կապիկը ներխուժել է տուն և ծեծելով սպանել թոշակառուին
Թաիլանդի Յալա նահանգում ողբերգություն է տեղի ունեցել. 63-ամյա թոշակառու Չայֆում Սաե-Էնգը մահացել է վայրի մակակի կողմից իր տանը հարձակման ենթարկվելուց հետո, հաղորդում է The Sun-ը։ Տղամարդը փորձել է պաշտպանվել մետաղական ձողով, բայց կապիկը չափազանց ագրեսիվ է եղել։ Այն բազմիցս խայթել է նրան և կծել ոտքի մի մասը, ինչի հետևանքով նա մահացել է։
Ողբերգությունից առաջ նույն մակական արդեն հարձակվել էր Չայֆումի վրա՝ կծելով նրա ուսին մահացու դեպքից ընդամենը մի քանի օր առաջ։ Երբ ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր, կենդանին դեռ տանն էր՝ ձեղնահարկում։ Դեպքից հետո իշխանությունները որոշեցին սպանել կապիկին՝ այն համարելով մարդկանց համար վտանգավոր։
Չայ Ֆումի դեպքը ընդգծում է Ասիայի շատ մասերում առկա լուրջ խնդիրը՝ վայրի մակակների պոպուլյացիաների աճը, բնակելի տարածքներ նրանց համարձակ մոտեցումը և մարդկանց նկատմամբ ագրեսիայի դեպքերը։ Այս տարածքներում «մարդկային» և «վայրի» տարածության միջև սահմանները վերանում են, ինչը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում