Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որտեղ գտնվում են Իզզե, Ռումեյն և Էրքին բնակավայրերը, ինչպես նաև Ջիբա քաղաքի շրջանին, Զեֆթա հովտին և Սաֆի լեռանը։ Արդյունքում, Ջիբա քաղաքում մի քանի բնակելի շենքեր են վնասվել: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը գործում է 2024 թվականի նոյեմբերից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պարզաբանել է, որ դա անհրաժեշտ է Իսրայելի բանակի ռեսուրսները վերականգնելու և Իրանի ու պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից եկող սպառնալիքների վրա կենտրոնանալու համար։
Չնայած գործող զինադադարին, Լիբանանա-իսրայելական սահմանին լարվածությունը պահպանվում է արդեն մեկ տարի։ Նոյեմբերի 8-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» երկու զինյալի լիկվիդացման մասին, իսկ նոյեմբերի 11-ին իսրայելական զինվորականները մեղադրել են խմբավորմանը՝ Սիրիայի տարածքով զենքի մաքսանենգության մեջ։
«Հեզբոլլահի» ղեկավար Նաիմ Քասեմն ասել էր, որ խմբավորումը զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից։ Լիբանանի կառավարության վարկածով՝ «Հեզբոլլահի» զինաթափումը Իսրայելին կզրկի հարձակվելու պատրվակներից, բայց «թշնամին նոր առիթներ է ստեղծում Լիբանանի վրա հարձակվելու համար», նշել է Քասեմը։ Նա հստակեցրել է, որ հրադադարի մասին ներկայիս համաձայնագիրը գործում է բացառապես Լիտանի գետից հարավ ընկած տարածքում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում