Սրբուհի Գալյանի հետ նույն կուրսում ենք սովորել. ԿՔԾ պետ
Ես Սրբուհի Գայլյանին ճանաչել եմ, այո։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին է։
«Ես նախարարին մինչև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, մենք նույն կուրսում ենք սովորել, կրիմինոլոգիայի մագիստրոսական ծրագրում։ Այս հարցի մասին շատ-շատ խոսվում է, սակայն խնդրում եմ նայեք նաև իմ կենսագրությունը, և տեսեք ես մինչև քրեակատարողական ծառայության ղեկավար լինելը, որտեղ եմ եղել, ի՞նչ կրթություն եմ ստացել, ի՞նչ պաշտոններ եմ զբաղեցրել։ Ես մասնագիտությամբ հոգեբան-կրիմինոլոգ եմ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիայի, որը հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ թեև ինքը հոգեբան է, բայց վերջին տարում ՔԿՀ–ներում ութ ինքնասպանության դեպք է եղել, նա ասաց. «Այո, դրանից առաջ ես 2020 թվականից սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել, և մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք երեք, երկու և 2024 թվականին ունեցել ենք զրո ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերի աճը միանշանակ մեզ ևս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով և փորձում ենք հասկանալ, թե որտեղ են այն մեր սխալները, որը թույլ է տալիս այս իրավիճակի առկայությունը»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում