Ռուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DW
Գերմանացի լոբբիստներն ու նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչները գաղտնի հանդիպումներ են անցկացնում Կրեմլի վստահելի անձանց հետ կապեր հաստատելու համար, հայտնել է Deutche Welle-ը։
Հրատարակության տվյալներով՝ գերմանական կողմից, այլոց թվում, եղել են Դաշնային կանցլերի նախկին ղեկավար Ռոնալդ Պոֆալան, Բրանդենբուրգի նախկին վարչապետ Մաթիաս Պլացեկը և Գերմանա-ռուսական ֆորումի գործադիր տնօրեն Մարտին Հոֆմանը։ Ռուսական կողմից՝ «Գազպրոմի» վերահսկիչ խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը և Մարդու իրավունքների նախագահական խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը, որը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը արդարացնելու նպատակով «ապատեղեկատվություն և քարոզչություն» տարածելու համար։
Աբու Դաբիում կայացած հանդիպումն առնվազն 4-րդ նմանատիպ հանդիպումն էր։ Նախկինում Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքական գործիչները մի քանի անգամ հանդիպել էին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Պաշտոնապես հանդիպումները նվիրված էին «Պետերբուրգյան երկխոսության»՝ Գերմանիայի և Ռուսաստանի միջև քաղաքացիական հասարակությունների ֆորումի շարունակմանը, որի ղեկավարության մեջ էին նաև այդ քաղաքական գործիչները։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում