Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փաթեթի բովանդակությունը ներկայացրեց մի քանի հիմնական կետով:
Հաշվի առնելով վերջին շրջանում դեպի ՀՀ ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը և այդ հոսքի կանոնակարգման անհրաժեշտությունը՝ նախագծում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին:
Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հանգամանքը հիմք է նաև օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու համար, սակայն որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձը չի կարողանում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ իր քաղաքացիության երկրի օրենսդրության սահմանափակումներով պայմանավորված (այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու արգելքով պայմանավորված):
Մշտական կացության կարգավիճակ տալու համար նման հիմք սահմանելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացուն ձեռք բերել մշտական կացության կարգավիճակ և բնակվել Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով՝ շարունակելով ծավալել իր գործունեությունը:
Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը: Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը:
Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա որոշակիորեն փոխահատուցել այդ ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը և ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները:
Արմեն Ղազարյանը տեղեկացրեց նաև՝ որոշակիորեն վերանայվել են կացության կարգավիճակի համար սահմանված պետական տուրքերը, որոնք երկար ժամանակ չէին վերանայվել:
«Ըստ այդմ՝ ժամանակավոր կացության կարգավիճակի համար սահմանվել է 150 հազար դրամ պետական տուրք և մշտական կացության կարգավիճակի համար՝ 250 հազար դրամ պետական տուրք»,- ասաց նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում