ՊՆ-ն խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խզել է «ԽԱՔ» և «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը՝ պահանջելով դրանց ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների շարքում:
Պատճառը եղել է այն, որ այդ ընկերությունների կողմից մատակարարված կաթնամթերքում որակական շեղումներ են արձանագրվել: Ընդ որում, այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ ՊՆ-ի դժգոհությունն են հարուցել: Բայց հակառակ այդ թերացումներին, նրանք շարունակել են մատակարարումները:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով և 30 ընկերությունում, այդ թվում «Տիսա» և «ԽԱՔ» ՍՊԸ-ներում, խախտումներ են հայտնաբերվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...