Հայաստանը կատարելագործում է ջրային ոլորտի ռազմավարության հայեցակարգի հենասյուները ԵՄ աջակցությամբ. ՇՄՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով պահանջել է Ռուսաստանից «ապահովել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաների անհապաղ և անվտանգ վերադարձը՝ առանց որևէ լրացուցիչ պայմանի»։ Բանաձևին աջակցել են Գլխավոր ասամբլեայի 91 մասնակից երկրներ, դեմ են քվեարկել 12-ը, իսկ ձեռնպահ են մնացել 57-ը։ Դեմ քվեարկողների թվում են եղել Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը և հենց Ռուսաստանը։
Բանաձևը պահանջում է, որ Մոսկվան «անհապաղ դադարեցնի» ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումը, նրանց ընտանիքներից բաժանումը, քաղաքացիության փոփոխությունը և ինդոկտրինացիան։
Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր երկրից բռնի կերպով տարհանել է առնվազն 20,000 ուկրաինացի երեխաների: Կիևը պնդում է, որ իրեն հաջողվել է նրանցից միայն 1850-ին վերադարձնել տուն:
Ուկրաինայից երեխաների արտաքսման հետ կապված՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ: Ռուսաստանը բազմիցս անարդար է անվանել արտաքսման մեղադրանքները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում