ԱՄՆ հանրապետական սենատոր Բերնի Մորենոյի երկքաղաքացիությունն արգելող օրինագիծը կարող է ազդել մի շարք ամերիկացի հայտնիների վրա, հաղորդում է Newsweek ամսագիրը։
Մեկնաբանելով իր նախաձեռնությունը՝ Մորենոն նշել է, որ ԱՄՆ քաղաքացի լինելը «պատիվ և արտոնություն է», ուստի յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ ամերիկացի, պետք է հետևի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքին։
Ինչպես նշվում է հոդվածում, եթե օրենքն ուժի մեջ մտնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և նրա որդին՝ Բարոնը, որոնք ունեն Սլովենիայի քաղաքացիություն, պարտավոր կլինեն հրաժարվել դրանից մեկ տարվա ընթացքում։ Թրամփի ընտանիքից բացի, սահմանափակող միջոցառումները կարող են ազդել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի վրա, ով ունի ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի և Կանադայի քաղաքացիություն, ինչպես նաև դերասանների ու դերասանուհիների վրա, այդ թվում՝ Թոմ Հենքսի, Միլա Կունիսի, Պամելա Անդերսոնի և այլ հայտնիների։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում