«Ահմեդ, դու մեծ առաջնորդ կլինես, իսկ ԱՄՆ-ն կօգնի»․ Թրամփը նամակ է գրել Սիրիայի նախագահին. Al Arabiya
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դամասկոսին ուղղված ձեռագիր նամակում վերահաստատել է իր աջակցությունը Սիրիային և նրա նախագահ Ահմեդ ալ-Շարաային, հաղորդում է «Al Arabiya»-ն։ Նամակում ներառվել է նաև Թրամփի և ալ-Շարաայի անցյալ ամիս Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման լուսանկարը, որը հանձնել է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
«Ահմեդ, դու մեծ առաջնորդ կլինես, իսկ ԱՄՆ կօգնի քեզ»,- գրել է Թրամփը ալ-Շարաային ուղղված իր նամակում, փոխանցում է արաբական լրատվամիջոցը։
Երկուշաբթի օրը Թրամփը գովաբանել է Սիրիայի նախագահին և կոչ արել Իսրայելին շարունակել բանակցությունները Սիրիայի հետ
«Կարևոր է, որ Իսրայելը ամուր և անկեղծ երկխոսություն պահպանի Սիրիայի հետ և որ տեղի չունենա որևէ բան, որը կխոչընդոտի Սիրիայի զարգացմանը որպես բարգավաճ երկիր», - հայտարարել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում: Ավելի ուշ պարզվել է, որ գրառումը կատարվել է Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում