ԱՄՆ-ում մահացել է 30-ամյա լեգենդար ալիգատոր-ալբինոսը
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկոյում մահացել է Golden Gate Park այգու ամենահայտնի կենդանիներից մեկը՝ ալիգատոր-ալբինոս Կլոդը։ Ինչպես հայտնում է ABC Newsը, կենդանին հեռացել է խորհրդավոր պատճառներով։ Կլոդը այցելուների տարիներ շարունակ սիրելի հերոսն էր․ նա այգում ապրել է 17 տարի, հայտնվել է մանկական գրքերում և գովազդներում, և իր «հանգիստ կարիզմայով» գրավել բոլորին։
Երեք մետրանոց ալիգատորը մահացել է 30 տարեկանում։ Վերջին շաբաթներին նա կորցրել էր ախորժակը, սակայն անասնաբույժները չէին կարողանում բացահայտել պատճառը։ Կասկած կար, որ Կլոդը ինչ որ վարակ է ստացել, սակայն բուժումը ոչ մի արդյունք չի տվել։ Աշխատակիցները նշել են, որ նրա վիճակը կտրուկ վատացել է հենց մահվանից առաջ։
Կլոդը ծնվել է 1995 թվականին՝ Լուիզիանայի մի ֆերմայում։ Նման գենետիկական մուտացիայով ալիգատորները աշխարհում հազվադեպ են՝ նրանց թիվը չի անցնում 200-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոլորադո նահանգում մահացել է նաև ևս մեկ հայտնի ալիգատոր՝ Մորիսը, որը նկարահանվել էր հոլիվուդյան ֆիլմերում և ապրել էր Դժեյ Յանգի ֆերմայում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում