Ուիտկոֆն ու Քուշները չեղարկել են հանդիպումը Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնակատար Սթիվեն Ուիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, վերջին պահին չեղարկել են իրենց նախատեսված հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Բրյուսելում։ Այս մասին հայտնել է Euronews-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ ընդգծելով, որ Զելենսկին արդեն վերադառնում է Կիև։
Լրագրողի տեղեկություններով՝ հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայում նրանց բանակցություններից հետո։ Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, Կրեմլում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ ներկայացուցիչները որոշել են չշարունակել ուղևորությունը Եվրոպայում։
Ռազմավարական այս զարգացումը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Ուիտկոֆն ու Քուշները Պուտինի հետ բանակցություններից հետո Ուկրաինա չեն մեկնելու, այլ անմիջապես վերադառնալու են Վաշինգտոն։ «Նրանք մեզ խոստացել էին ոչ թե Կիև գնալ, այլ վերադառնալ տուն՝ իրենց Վաշինգտոն», - ընդգծել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում