Նիդեռլանդներն Ուկրաինային 250 մլն եվրո կհատկացնի՝ ռազմամթերքի և ՀՕՊ-ի համար
Նիդեռլանդները Ուկրաինային լրացուցիչ 250 միլիոն եվրո ռազմական աջակցություն կտրամադրի PURL նախաձեռնության միջոցով, որը թույլ է տալիս եվրոպական երկրներին զենք գնել ԱՄՆ պաշարներից: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը:
«Այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային՝ PURL-ի միջոցով 250 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Սա միակ միջոցն է շատ կարճ ժամկետում ավելի շատ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զինամթերք, ինչպես նաև F-16-ների համար նախատեսված զինամթերք և ԱՄՆ-ի պաշարներից այլ նյութեր ստանալու համար»,— ասել է նա Բրյուսելում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին։
PURL նախաձեռնությունը (Prioritised Ukraine Requirements List՝ Ուկրաինայի պահանջների առաջնահերթ ցանկ) գործարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից հուլիսի 14-ին։ Այս մեխանիզմի համաձայն՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինայի համար զենք են գնում ամերիկյան պաշարներից։ PURL գծով մատակարարումները պետք է իրականացվեն ամեն երկու-երեք շաբաթը մեկ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում