Մադուրոն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ 18 ամսվա ընթացքում. CNN
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ հայտարարել է 18 ամսվա ընթացքում պաշտոնաթող լինելու իր պատրաստակամության մասին: Այս մասին կիրակի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին` ТАСС- ի փոխանցմամբ:
Նրա խոսքով՝ Մադուրոյի վարչակազմը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներին՝ երկրների միջև երկխոսություն հաստատելու նպատակով։ Նշվում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ նման հրաժարականի առաջարկը ընդունելի են համարել Կարակասի և Վաշինգտոնի միջև հակամարտությունը լուծելու համար։ Սակայն, Սպիտակ տունը, ի վերջո, պնդել է Վենեսուելայի նախագահի անհապաղ հրաժարականի վրա։
Նոյեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ փակում է Վենեսուելայի օդային տարածքը։ Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարարության մեջ։ Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ ուժերը տարածաշրջանում ոչնչացրել են առնվազն 20 մոտորանավակ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում