Խանդի պատճառով ամուսինը կնոջը կապել է ձիուց և քարշ տվել
Ղազախստանում դատարանի առջև է կանգնել կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող տղամարդը, հաղորդում է «Կազինֆորմ»-ը։ Քննիչները պարզել են, որ ամուսինների միջև կոնֆլիկտի պատճառը խանդն է եղել, որի հետևանքով կինը լուրջ վնասվածքներ է ստացել։ Վիճաբանության ժամանակ մեղադրյալը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Մեղադրյալը խնդրել է փակ նիստ անցկացնել, սակայն նրա խնդրանքը մերժվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 5-ին։
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին։ Կենցաղային վեճի ժամանակ ամուսինը դաժանորեն ծեծել է կնոջը, ապա կապել է նրան ձիուց և քարշ տվել տափաստանով մեկ։
Կինը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ուղեղի այտուց, վերջույթների և կոնքի կոտրվածքներ։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն նրա հարազատները պնդում են, որ ավելի լուրջ մեղադրանք առաջադրվի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում