«Զանգեզուրի միջանցքի» կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
«Զանգեզուրի միջանցքի» կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը, CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ Թուրքիան Միջին միջանցքի հիմնական օղակն է, սակայն ներկայիս երթևեկության ծավալները դեռևս թույլ չեն տալիս երթուղուն իրացնել իր ողջ ներուժը։ Նախարարը ընդգծել է, որ Բաքվի, Թբիլիսիի և Կասպից ծովի միջով անցնող երթուղիների շնորհիվ անընդհատ աճում է տարողունակությունը, և «Զանգեզուրի միջանցքը» կլինի այդ տարողունակությունների հետագա ընդլայնման հիմնական գործոնը։
Ուրալօղլուն հավելել է, որ միջանցքը կլինի «թյուրքական պետությունները Հեռավոր Արևելքի հետ կապող ամենակարճ երթուղին»։ Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն կառուցում է Նախիջևանից մինչև Հայաստանի սահման երկաթուղի, իսկ Հորադիզից մինչև Բաքու հատվածը մոտենում է ավարտին։ Երթուղին կծառայի ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային երթևեկությանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում