«Դրանից հետո նա վիրավորել է իրեն ձերբակալող առնվազն երկու ոստիկանի», - ասել է Բլոխինը։
Պատերազմական թղթակցի խոսքով՝ Հուսեյնը հարձակվել է Մոսկվայի Օրեխովի բուլվարի առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, այն բանից հետո, երբ պահակը նրան արգելել է հանրային վայրերում նամազ կատարել։
«Տղամարդուն մի քանի անգամ դանակահարելուց հետո անչափահաս հանցագործը լքել է առևտրի կենտրոնը։ Անվտանգության աշխատակիցը փրկվել է և անմիջապես ստացել է բժշկական օգնություն», - նշել է Բլոխինը։
Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները նույն օրը գտել են Հուսեյնին և ձերբակալել նրան։ Ձերբակալվելիս նա դիմադրել է և դանակահարել երկու ոստիկանի։
«Այս գործի ավելի հետաքրքիր մանրամասներ ավելի ուշ ի հայտ եկան։ Պարզվեց, որ Գաջիևը ISIS ջիհադիստական ահաբեկչական խմբավորման կողմնակից է, որին նա հավատարմության երդում է տվել, և աղոթքի միջադեպը պլանավորված ահաբեկչական հարձակման մաս է կազմել։ Փոքրիկ դևը հանրային աղոթքի արգելքն օգտագործել է որպես պատրվակ անվտանգության աշխատակցի վրա հարձակվելու համար», - հաղորդել է ռուս ռազմական թղթակիցը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի առևտրի կենտրոնում դանակահարության մասին հաղորդվել է նոյեմբերի 24-ին, սակայն հանցագործի ինքնության և դրդապատճառների մասին մանրամասներ չեն հրապարակվել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում