Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Բալթիկ ծովում մեկնարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների լայնամասշտաբ զորավարժությունները: Այս մասին հայտարարել են Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը, հաղորդագրությունը հրապարակվել է պաշտոնական կայքում։
«Freezing Winds 25 աշնանային գլխավոր զորավարժությունները ռազմածովային ուժերի ղեկավարությամբ կանցկացվեն Ֆինլանդիայի հարավում՝ Արշիպելագային ծովում և Ֆիննական ծոցի գետաբերանում 2025 թվականի նոյեմբերի 24ժից մինչև դեկտեմբերի 4-ը», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Զորավարժություններին կմասնակցեն Բելգիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն ու անձնակազմը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 1-ին մշտական հակաականային խումբը:
Ընդհանուր առմամբ, զորավարժությանը կներգրավվի մոտ 5000 զինծառայող և դաշնակիցների մոտ 20 նավ։ Նրանց կմիանան նաև կործանիչներ, ուղղաթիռներ և ծովային հսկողության ինքնաթիռներ։ Ինչպես ճշտել են Ֆինն զինվորականները, մասնակիցները կմշակեն ծովային հաղորդակցության և կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունը, պաշտպանական գործողությունները ծովային դեսանտի վայրէջքի ժամանակ և նավատորմի համատեղ գործողությունները առափնյա ուժերի հետ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում