ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով առանձին հանդիպում է նախատեսում Ռուսաստանի հետ
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ABC News-ին, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Ռուսաստանի պատվիրակության հետ։ Հանդիպման վայրի վերաբերյալ որևէ մանրամասներ չեն տրամադրվել։
ABC News-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ն սպառնացել է Ուկրաինային ամբողջությամբ դադարեցնել ցանկացած օգնություն, եթե Կիևը չհամաձայնի առաջարկված գործարքին։ Սպառնալիքը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումների դադարեցում, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակման և ԱՄՆ-ի կողմից զենքի ու աջակցության հետ կապված բոլոր պարտավորությունների դադարեցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Ժնևում տեղի ունեցան բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պատվիրակությունների մասնակցությամբ՝ Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ։
Հայտնի է, որ Եվրոպան ներկայացրել է հակադարձ առաջարկ։
Սակայն երկու ծրագրերն էլ ներառում են մեծ զիջումներ և տարածքային կորուստներ Ուկրաինայի համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում