Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ. Ռուբիոն՝ Ժնևի հանդիպման մասին
«Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ», - հայտարարել է Ռուբիոն։
Նա պարզաբանել է, որ թիմերն այժմ աշխատում են իրենց տրված առաջարկների վրա և փոփոխություններ են կատարում «տարաձայնությունները նեղացնելու» և այն բանին մոտենալու հույսով, որի հետ կարող են համաձայնվել և՛ Ուկրաինան, և՛ Միացյալ Նահանգները։
Երմակը հաստատել է, որ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել և շարժվել դեպի արդար և երկարատև խաղաղություն։ Նա հավելել է, որ պատվիրակությունների երկրորդ հանդիպումը կկայանա շուտով։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալի պատկերացում է ստացել այն մասին, թե որ հարցերն են իրականում կարևոր Ռուսաստանի համար։ Նա նշել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները ներկայումս աշխատում են պլանի ճշգրտումների վրա, և երկու երկրների ղեկավարությունները դեռևս չեն հաստատել այդ փոփոխությունները։
«Եվ, իհարկե, կա նաև հավասարման ռուսական կողմը։ Բայց, կրկին, մենք կարծում ենք, որ վերջին ինը ամիսների ընթացքում մենք բավականին էական ըմբռնում ենք ձեռք բերել որոշ բաների վերաբերյալ, որոնք իսկապես կարևոր են նրանց համար», - ասել է Ռուբիոն լրագրողներին՝ ընդգծլով, որ ցանկացած ծրագիր պահանջում է ԱՄՆ նախագահի հաստատումը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում