Աբրահամ Ռուսոն լքել է ընտանիքն ու հրաժարվում է շփվել դուստրերի հետ
Վերջերս հայտնի դարձավ, որ հայտնի կատարող Աբրահամ Ռուսոն մտադիր է բաժանվել կնոջից՝ Մորելա Ֆերդմանից, որի հետ ամուսնացել էր 2005թ.:
Ինչպես նշում է kp.ru-ն, արտիստի կինը խոստովանել է, որ Ռուսոյի՝ ամուսնալուծվելու մտադրության մասին տեղեկացել է հեռուստահաղորդումներից: Մի քանի ամիս առաջ Ռուսոն լքել է ԱՄՆ-ում գտնվող իրենց տունն ու մինչև հիմա չի վերադարձել կնոջ ու երկու դուստրերի մոտ:
Ռուսոն վստահ է, որ ամուսնալուծությունից հետո ունեցվածքը պետք է իրեն մնա, քանի որ կինն իրենց համատեղ կյանքի ընթացքում չի աշխատել: Սակայն Ֆերդմանը նշում է, որ հայրը պարտավոր է հոգալ երեխաների բոլոր ծախսերը: Նա նաև մանրամասնել է, որ Ռուսոն չի շփվում աղջիկների հետ:
Կինը նաև կասկածում է, որ երգիչը, հավանաբար, մի քանի սիրուհի ունի: Նա գրեթե ամեն օր նամակներ է ստանում անծանոթ կանանցից, որոնք պնդում են, որ իր ամուսինը դավաճան և կնամոլ է:
Այնուհանդերձ՝ Ֆերդմանը լիահույս է, որ ամուսինը կսթափվի ու ընտանիք կվերադառնա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում