Պատերազմը դադարեցնելու համար ամեն ինչ անելը Ուկրաինայի գերակա խնդիրն է. Զելենսկի
Կիևը մտադիր է վերսկսել Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները, որոնք փաստացի դադարեցվել էին 2025 թվականի ամռանը Ստամբուլում կայացած մի շարք հանդիպումներից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ նպատակով Ուկրաինայի առաջնորդը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 19-ին, կժամանի Թուրքիա՝ մի շարք հանդիպումների համար, գրել է նա իր Telegram ալիքում։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կժամանի Թուրքիա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրը նշել է, որ նա, ինչպես սպասվում է, կմասնակցի Զելենսկու հետ «նախատեսված բանակցություններին»։
Անցյալ շաբաթվա վերջին հայտնի է դարձել, որ Ուկրաինան վերսկսել է Թուրքիայի և ԱՄԷ-ի միջնորդությամբ խորհրդակցությունները՝ Ռուսաստանի հետ ռազմագերիների նոր փոխանակման շուրջ, որի մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս հուլիսին։ «Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցին ակտիվացնել ստամբուլյան պայմանավորվածությունները։ Խոսքը 1200 ուկրաինացիների ազատ արձակման մասին է», - նշել էր երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Հոկտեմբերին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ, բայց միայն այն դեպքում, եթե հաշվի առնվի ներկայիս առաջնագիծը։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան The Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցային գործընթացը կանգ է առել, քանի որ այս ամռանը Ստամբուլում կայացած հանդիպումները չեն կարողացել առաջընթաց ապահովել։ Նա նշել է, որ անհնար է արդյունավետ քննարկումներ անցկացնել «բռնապետ ներկայացնող» պատվիրակության հետ, քանի որ այն «ունի շատ խիստ մանդատ և պետք է պաշտպանի այն դիրքորոշումը, որը իրեն հանձնարարվել է ընդունել»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում