Լեհական քաղաքի բնակիչները տանուլ են տալիս առնետների դեմ պատերազմը․ Fakt
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի բնակիչները չեն կարողանում հաղթահարել առնետների ներխուժումը։ Այս մասին գրում է Fakt թերթը։ «Վրոցլավը կառուցված է ջրանցքների, ստորգետնյա խոռոչների, բունկերների, հին նկուղների վրա, որոնք բոլորը բարդացնում են կրծողների դեմ պայքարը», - պարբերականը մեջբերում է քաղաքի առնետների դեմ պայքարի ամենամեծ ընկերության՝ DDD Serwis-ի ղեկավար Մատեուշ Կշիժովսկու խոսքերը։ Նրա խոսքով՝ քաղաքում առնետների թիվը կազմում է առնվազն 1 միլիոն։
Այս կրծողները հատկապես շատ են քաղաքի կենտրոնական թաղամասերում, որոնք պարծենում են պատմական շենքերով: Նրանց պոպուլյացիայի էպիկենտրոնը, ըստ քաղաքային իշխանությունների, Իգելնա փողոցն է, որը օտարերկրացիների համար նախատեսված բազմաթիվ զբոսաշրջային քարտեզների վրա նշված է որպես Rat street (Առնետների փողոց)։
Վրոցլավի քաղաքապետարանը տարեկան ավելի քան 2.5 միլիոն զլոտի (մոտավորապես 620,000 դոլար) է ծախսում առնետների դեմ պայքարի վրա: Վնասատուների դեմ պայքարի խմբերը շաբաթը երկու անգամ ստուգում են առնետներով լցված տարածքները:
«Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ քաղաքում առնետների պոպուլյացիան աճում է և նրանց պոպուլյացիան կենտրոնից տարածվում է դեպի քաղաքի այլ շրջաններ», - նշում է Կշիզովսկին։
2024 թվականի վերջի դրությամբ Վրոցլավն ունեցել է մոտ 673,500 բնակչություն։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում