ԱՄՆ-ում ներդրումները մինչև տարեվերջ կգերազանցեն 20 տրլն դոլարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կկարողանան ավելի քան 20 տրիլիոն դոլարի ներդրումներ ներգրավել մինչև 2025 թվականի վերջը։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 17-ին՝ Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։
«Մեր երկրում ինը ամսվա ընթացքում ներդրվել է ավելի քան 17 տրիլիոն դոլար, - ասել է Թրամփը։ - Այժմ այդ ցուցանիշը գրեթե հասել է 18 տրիլիոն դոլարի։ Իսկ մինչև տարեվերջ մեր երկրում կներդրվի շուրջ 20-21 տրիլիոն դոլար»։ «Սա 10 անգամ ավելի է, քան երբևէ ներդրվել է որևէ այլ երկրում։ Եվ դա մեծ մասամբ պայմանավորված է մաքսատուրքերով», - հավելել է ամերիկացի առաջնորդը։
Սեպտեմբերին Թրամփը հայտարարել է, որ իր կողմից սահմանված մաքսատուրքերը այս տարի Միացյալ Նահանգներ կներգրավեն ավելի քան 17 տրիլիոն դոլարի ներդրումներ։ Ամերիկացի առաջնորդը նախկինում վստահություն էր հայտնել, որ արտասահմանյան ապրանքների վրա իր նոր մաքսատուրքերը կստիպեն բիզնեսներին տեղափոխել արտադրական օբյեկտները Միացյալ Նահանգներ։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին: Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը ճշգրտել է որոշ երկրների համար նախատեսված մաքսատուրքերի դրույքաչափերը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում