Չինաստանը դեմ է Ռուսաստանի գործընկերների նկատմամբ պատժամիջոցներին
Չինաստանը դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չհաստատված միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանը մշտապես դեմ է միջազգային իրավունքում հիմք չունեցող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չհաստատված միակողմանի պատժամիջոցներին», - ասել է Մաո Նինգը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օրինագծին աջակցությունը։
Հոկտեմբերին սենատոր Ջոն Թունը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը քվեարկության կդնի, երբ ԱՄՆ վարչակազմը անհրաժեշտ համարի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում