9 ամսվա ընթացքում ՀՀ-ի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներհոսքը բացասական է
«Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -8662 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ: Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան ներհոսել:
Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է մոտ 12 միլիարդ դրամով: Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմանավորված է միայն հանքագործության ոլորտում իրականացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն անտեսենք, ապա ընդհանուր տնտեսության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի: Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...