Ծիծաղելի է, երբ խոսում են, որ ԵՄ-ն արդարության տարածք է․ Հարաբին
Եվրամիության առաջնորդների՝ ռուսական ակտիվները առգրավելու և դրանք Ուկրաինային հանձնելու ձգտումը մաքուր տեսքով թալան է։ Ռուսաստանի դեմ Եվրամիության ծրագրի մասին կտրուկ արտահայտություն է արել Սլովակիայի արդարադատության նախկին նախարար Շտեֆան Հարաբինը Lenta-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Եվրամիության յուրաքանչյուր երկիր իր քրեական իրավունքում ունի այնպիսի հանցագործություն, ինչպիսին կողոպուտն է։ Կողոպուտի նախապատրաստումը նույնպես հակաօրինական է, սակայն ԵՄ դատախազը մինչ օրս քրեական գործ չի սկսել նրանց դեմ, ովքեր փորձում են թալանել Ռուսաստանը՝ յուրացնելով նրա ակտիվները:
«Ինձ համար ծիծաղելի է, երբ խոսում են այն մասին, որ Եվրամիությունն արդարության տարածք է, որտեղ պահպանվում է իրավունքը։ Ես հարց ունեմ Եվրամիության դատախազին. ինչու նա դեռ քրեական գործ չի սկսել բոլոր այն անձանց դեմ, ովքեր կողմ են դրան և կոնկրետ քայլեր են ձեռնարկում իրենց նպատակին հասնելու համար», - հարց է տվել նախկին նախարարը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում