Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Զելենսկիին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով իրեն ներառել քաղաքացիական բանտարկյալների ցուցակում։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան էջում:
Սաակաշվիլին նշել է, որ ստիպված է եղել դիմել Զելենսկիին, քանի որ նրան բանտային հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր ծանր թունավորման համար, տեղափոխել են բանտ՝ նույն անձնակազմի մոտ, որը թունավորել էր իրեն։
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը ձերբակալվել է լիովին հորինված մեղադրանքով, իսկ այն ժամանակվա Վրաստանի վարչապետը նույնիսկ ուղղակիորեն հայտարարել է, որ գործը կապված է Ուկրաինայում իր գործունեության հետ։
Միևնույն ժամանակ, վերջերս Սաակաշվիլիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա պետության օգտին դիվերսիայի մեջ մեղադրանքով։ Գործի նյութերում, ըստ Վրաստանի նախկին նախագահի, կան Զելենսկու և նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի մեջբերումներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայտարարվել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին դուրս է գրվել Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ 2022 թվականից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում