Մենք մեր տարածքը չենք տրամադրում Վենեսուելայի դեմ թշնամական գործողությունների համար. Պանամայի նախագահ
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հինգշաբթի հերքել է, որ իր երկիրը ներգրավված է Վենեսուելայի դեմ որևէ «թշնամական գործողության» մեջ և հայտարարել է, որ ամերիկյան զորքերի՝ Պանամայում վարժեցումը Միացյալ Նահանգների հետ երկկողմ համագործակցության համաձայնագրերի մաս է, հաղորդում է EFE-ն։
«Ինչ վերաբերում է Վենեսուելային, մենք դրա հետ որևէ կապ չունենք, և Պանաման իր տարածքը չի տրամադրում Վենեսուելայի կամ աշխարհի որևէ այլ երկրի դեմ թշնամական գործողությունների համար»,- ասել է Մուլինոն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ջունգլիներում վարժանքների համար Պանամայում ամերիկյան զորքերի ներկայությունը կապված է Կարիբյան ավազանում ամերիկյան զորքերի տեղակայման հետ, ինչը ենթադրություններ է առաջացրել Վենեսուելայում որոշակի միջամտության մասին:
«Սրանք երկու տարբեր հարցեր են..., որոնք մեկը մյուսի հետ կապ չունեն»,- հայտարարել է Մուլինոն՝ բացատրելով, որ Պանամայում զորավարժությունները, որոնք համաձայնեցված է անցկացնել ամերիկյան ռազմական ստորաբաժանումների հետ, համապատասխանում են Անվտանգության նախարարության հաստատած արձանագրությանը, ոչ միայն Դարիենում..., որը համապատասխան, շատ համապատասխան վայր է այս տեսակի զորավարժությունների համար»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում