Հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները արագացնում են ծերացումը. Journal of Health Psychology
Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Health Psychology հանդեսում, պարզել է, որ դեռահասության շրջանում հայրերի և ընկերների հետ կոնֆլիկտները կապված են 30 տարեկանում կենսաբանական ծերացման արագացման հետ: Վիրջինիայի համալսարանի հետազոտողները 17 տարի շարունակ հետևել են 123 երիտասարդի՝ 13 տարեկանից մինչև չափահասություն:
Հատկապես ուժեղ կապ է ի հայտ եկել ուշ պատանեկության շրջանում հայրերի հետ մշտական վեճերի և թյուրըմբռնումների և քսան տարեկանում ընկերների նկատմամբ թշնամական վարքագծի միջև: Պարզվել է, որ վարքագծի այս ձևերը կանխատեսել են տարբեր մարկերների վատթարացում՝ խոլեստերինից և արյան մեջ շաքարի մակարդակից մինչև բորբոքում և զարկերակային ճնշում:
Կապը միանման է գործել և՛ տղաների, և՛ աղջիկների համար, նշում են հեղինակներ:
Հետազոտողները զգուշացնում են. եթե դեռահասը մշտապես թշնամանք կամ լարված հարաբերություններ է ունենում սիրելիների հետ, դա պետք է դիտարկել ոչ միայն որպես սոցիալական խնդիր, այլև որպես կարևոր առողջապահական նախազգուշացման նշան, քանի որ այդ հարաբերությունները տարիներ անց կարող են ազդել օրգանիզմի առողջության վրա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում