Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված կազմակերպությունների նկատմամբ
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանից և այլ երկրներից 32 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իրանի հրթիռային ծրագրի մշակման և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ, հայտնել է ԱՄՆ գանձապետարանը։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանում 32 անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք գտնվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Գերմանիայում և Ուկրաինայում», - ասվում է ԱՄՆ գանձապետարանի հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ այս անհատներն ու կազմակերպությունները կապված են Իրանում բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը սատարող բազմաթիվ գնումների ցանցերի հետ։
Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել Ուկրաինայում գործող GK Imperativ Ukraina LLC և Ekofera LLC ընկերությունների նկատմամբ, որտեղ Բահրամ Թաբիբին, Իրանի շահերից ելնելով, ձեռք է բերել ավիատիեզերական տեխնոլոգիաների համար նյութեր:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք Չինաստանից Իրան են մատակարարել իրանական ռազմական հրթիռների համար վառելիքի բաղադրիչներ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում