ԶԼՄ․ Նյու Ջերսիի բարեկեցիկ արվարձանից երկու դեռահաս ծրագրել են սպանել «500 հրեայի»
Դատախազները պնդում են, որ Նյու Ջերսիի բարեկեցիկ արվարձանից երկու դեռահաս՝ 19-ամյա Մայլո Սեդարաթը և 19-ամյա Թոմաս Կաան Խիմենես-Գուզելը, ծրագրել են սպանել «500 հրեայի» և միանալ «Իսլամական պետությանը», հաղորդում է The Telegraph-ը։ Երկուսն էլ ձերբակալվել են չորեքշաբթի օրը, երբ ՀԴԲ-ն պարզել է նրանց կապը Դետրոյթում Հելոուինի օրը ԻՊ-ի կողմից կազմակերպված պայթյունների հետ։ Նրանք, ըստ հաղորդման, կապ են պահել գաղտնագրված հաղորդագրությունների միջոցով այլ անձանց հետ, որոնցից առնվազն մեկը գտնվել է Մեծ Բրիտանիայում։
ՀԴԲ-ն և Նյու Յորքի ոստիկանության հետախուզական բաժինը բացահայտել են ծրագիրը նախորդ շաբաթ՝ նշելով, որ դրա նպատակը եղել է կրկնել 2015 թվականի Փարիզի ահաբեկչությունը։ Դատական փաստաթղթերի համաձայն, Սեդարաթը պարծեցել է, թե «Ամերիկայի ամենամեծ հակասեմիտն» է, խոսել է մոր հրեա ընկերներին սպանելու ցանկության մասին և լուսանկարվել է ընտանիքի 1.2 միլիոն դոլար արժողությամբ տանը՝ սրերով ու դանակներով։
Նա նաև հայտարարել է, թե ցանկանում է մեքենայով մխրճվել Մոնկլերում անցկացվող իսրայելամետ երթի մեջ։
Խիմենես-Գուզելը տարածել է լուսանկարներ, որոնցում նա դանակով կանգնած է ԻՊ-ի դրոշի առջև և երազում է «Բոստոնի պայթյունին նման ահաբեկչության» մասին։
Սեդարաթը ձերբակալվել է իր ընտանիքի տանը Մոնկլերում, իսկ Խիմենես-Գուզելը՝ Նյուարկ Լիբերթի միջազգային օդանավակայանում։
Ըստ դատախազների, ենթադրաբար նա պատրաստվում էր մեկնել Թուրքիա, ապա Սիրիա՝ ԻՊ-ի կազմում պատրաստություն անցնելու նպատակով։ Սկզբում նախատեսել էր մեկնել նոյեմբերի 17-ին, սակայն փոխել է թռիչքի օրը՝ գեյ-բարում պայթյուն կազմակերպելու մեջ կասկածվող երկու այլ անձանց ձերբակալությունից հետո։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում