Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ ինչ հարցեր են քննարկվել
Բաքվում հաջող բանակցություններ են տեղի ունեցել ֆրանսիացի և ադրբեջանցի դիվանագետների միջև։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը։ Նրա խոսքով՝ հանդիպումը Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների միջև վերջերս կայացած բանակցությունների շարունակությունն էր։
Դեսպանը նշել է, որ Բաքու են ժամանել Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը։
«Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը Բաքու են ժամանել՝ քննարկելու ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմաթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ», - գրել է Լագուտը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում