Մոսկվան և Թեհրանը մտահոգություն չեն հայտնել TRIPP նախագծում ամերիկյան ներկայության վերաբերյալ
Մոսկվան և Թեհրանը մտահոգություն չեն հայտնել TRIPP ծրագրի շրջանակներում տարածաշրջանում ամերիկացիների ներկայության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում գործում են ամերիկյան ներկայություն ունեցող ընկերություններ, ինչպես նաև բազմաթիվ ընկերություններ այլ արտասահմանյան կապիտալով՝ արգենտինական, չինական և այլն։ Միրզոյանը համաձայնել է, որ ծրագիրը մեծ քաղաքական ուշադրություն է գրավում. «Չեմ ուզում ասել, որ դա համեմատելի է ջրային պաշարների կամ օդանավակայանի կառավարման հետ, այն ունի քաղաքական նշանակություն և հանդիսանում է խաղաղության երաշխիքներից և գործիքներից մեկը»։ Նրա խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում ամերիկյան կողմի հետ։ «Իմ պատկերացմամբ, դա պետք է լինի հայ-ամերիկյան ընկերություն, որը կկառուցի և կզբաղվի ամենօրյա մենեջմենթով։ Սա չի նշանակում ենթակառուցվածքի ամերիկյան վերահսկողություն։ Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը և լիազորություններին, լուծված են և արտացոլված ստորագրված ու հրապարակված փաստաթղթերում։ Խոսքը միայն մենեջմենթի մասին է», - ընդգծել է Միրզոյանը՝ հավելելով, որ պաշտոնապես Մոսկվան և Թեհրանը մտահոգություն չեն հայտնել։ Ընդհակառակը, Իրանը և Ռուսաստանը շահագրգիռ են ծրագրով, մանավանդ որ Ռուսաստանը ՀՀ-ում մեկ այլ ընկերության՝ Հարավկովկասյան երկաթուղու օպերատորն է։
Միաժամանակ, նախարարը խնդրել է օգտագործել TRIPP նախագծի ընդունված անվանումը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում