ՀՀ իշխող խմբակցության անդամը մտահոգված է հարկային մարմինների և քննիչների կողմից բիզնեսի վրա գործադրվող ճնշումներով
Բիզնեսի վրա Հարկային և քննչական կառույցների կողմից գործդադրվող ճնշումը որոշակի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին։
Պատգամավորի խոսքով, Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները բավականին հաճախ են բախվում իրավապահ մարմինների կողմից ոչնչով չարդարացված հալածանքների։ Նա նշել է, որ գործարարների դեմ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են 10 միլիոն դրամ և ավելի գումարի խախտումներին։ «Սակայն ձեռներեցները բողոքում են, որ ենթադրյալ խախտումների գումարը միտումնավոր ուռճացվում է՝ հետագայում գույքը բռնագրավելու և գործերը ՔԿ-ի վարույթ հանձնելու նպատակով», - պարզաբանել է Վարդանյանը»։
Բանն այն է, որ օրենքով, մինչև 10 միլիոն դրամի ենթադրյալ խախտումների դեպքում, գործարարը կարող է շտկել իրավիճակը՝ հատուցելով պատճառված վնասը։ Սակայն, ինչպես նշել է Վարդանյանը, հարկային մարմինները միտումնավոր վերագրում են վերոնշյալ գումարը գերազանցող խախտումները։
Ի պատասխան՝ Պողոսյանը հայտարարել է, որ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցում միայն այն դեպքերում, երբ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) պատշաճ կարգով հիմնավորված հաղորդագրություններ են ստացվում հարկերից դիտավորյալ խուսափելու մասին։ «Քրեական վարույթի հիմք են դառնում ՊԵԿ-ից ստացված նախնական հաշվարկները։ Խոսքը, իհարկե, ենթադրյալ խախտումների մասին է։ Միևնույն ժամանակ, ՔԿ-ն հաճախ քրեական գործեր չի հարուցում միայն նախնական հաշվարկների հիման վրա», - հավաստիացրել է Քննչական կոմիտեի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Քննչական կոմիտեն չի ցանկանում որևէ «պլան» իրագործել, որն ուղղված է չվճարված հարկերի «վերադարձին»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում