Անդրեյ Բաբիշը աջակցել է պատժամիջոցների սահմանմանը ռուս եկեղեցական գործչի դեմ
Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Անբավարարված քաղաքացիների գործողություն» (ANO) շարժման առաջնորդ և ապագա վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աջակցում է պատժամիջոցների սահմանմանը Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ՝ մետրոպոլիտ Իլարիոնի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Dennik N-ը, քաղաքական գործիչը նշել է, որ դեռևս չունի անհրաժեշտ լիազորություններ, սակայն «լիովին համաձայն է նման քայլի անհրաժեշտության հետ»։
Չեխական իշխանությունները կարծում են, որ Իլարիոնը կապեր ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ։ Այդ հիմքով գործող կառավարությունը քննարկում է նրա նկատմամբ ազգային պատժամիջոցների սահմանումը։ Չեխիայի Եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվոժակը հրաժարվել է հրապարակայնորեն մեկնաբանել տեղեկությունը, սակայն չի հերքել այն։
Մետրոպոլիտ Իլարիոնը 1995-ից 2022 թվականը ղեկավարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը։ Վերջին տարիներին նա հայտնվել է մի շարք սկանդալների կենտրոնում, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ 2024 թվականին նրան հեռացրել են բոլոր բարձր պաշտոններից, և այժմ նա ծառայում է Կառլովի Վարեում գործող ռուս ուղղափառ եկեղեցում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում