Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան:
Փաստըաբանական խմբի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբաններիորակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ:
Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2018 թվականինհրապարակային հնչեղություն ստացած և ավարտված, այսինքն յոթ տարվա վաղեմությանգործով, որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Հարությունյանին: Ընդհանրապես, նման տևական ժամանակային խզման պայմաններում, կալանքը չի կարող դիտարկվել միակ հնարավոր և ողջամիտ խափանման միջոցը: Չնայած դրան, Դատարանը հաշվի չառավ հնարավոր այլ խափանման միջոցների հնարավորությունը, և հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նման դեպքերում Դատարանի կողմից կալանքին գերակայություն տալը դիտարկում է անձի անձնական ազատության իրավունքի և հենց ազատության կանխավարկածի կոպտագույն խախտում»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում